ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հարցը քվեարկության դնելու մասին նախագծի քվեարկության պատկերով լուսանկար ու գրել.
«Իմ Քայլը խմբակցության միասնականության մասին հարցեր ինձ էլ չտաք»:
Նազարյանի գրառման մեկնաբանություններում մի քաղաքացի, որը Հայաստանից դուրս է ապրում, նշում է, թե տպավորություն կա, որ «Հայաստանում շատ խառն ա, ինչն այդքան էլ լավ չէ ոչ մի բանի համար»:
Նազարյանը պատասխանել է. «Փակեք որոշ սուտի լրատվականների աղբանոցը ու մի լավ առիթով եկեք Հայաստան»:
Մեկ այլ քաղաքացի գրում է. «Լենա ջան, ՀՀԿ-ն էլ պակաս միասնական չէր((((((
Մենք արդյունքներ ենք ուզում, արմատական փոփոխություններ, թե չէ էդ միասնականության վրա կասկածել-չկասկածելը էական չէ»:
«Հասկանում եմ, որ արդյունքները կարևոր են, բայց Կապանում, որ հինգ ժամ ասուլիս էր տալիս, դրա մի ժամն էլ 100 փաստը ներկայացնում, արդյունք չէ՞ր։ Ասուլիսը չէ, փաստերը»,- պատասխանել է Նազարյանը: