Նարեկ Սամսոնյան. «Նիկոլը վախում ա Հանրաքվեից, ինքը լավ գիտի, թե ինչ ա գալու իրա ու թիմակիցների գլխին դրանից հետո»
Advertisement 1000 x 90

Նարեկ Սամսոնյան. «Նիկոլը վախում ա Հանրաքվեից, ինքը լավ գիտի, թե ինչ ա գալու իրա ու թիմակիցների գլխին դրանից հետո»

աը ֆեյսբուքում գրել է.

«Նիկոլի նպատակը հանրաքվեի սպառնալիքի տակ հրաժարականներ ստանալն է, որը պետք է ԲԱՑԱՌԵԼ

Փաշինյանի նպատակը ոչ թե հանրաքվե անելն է, այլ դրա սպառնալիքով ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելը: Էս մարդիկ շատ ծիծաղելի վիճակում են հայտնվել, էն աստիճանի ծիծաղելի, որ անգամ Արամ Աբրահամյանին են հոդված գրել տալիս այն մասին, որ «եթե ինքը լիներ Հրայրի փոխարեն հրաժարական կտար, որ պետությունը էդքան գումար չծախսեր»: Սա էն պարզագույն ու էժանագին մարտավարությունն ա, որ քֆուրի իշխանությունը որդեգրել է էս համատեքստում:

Ուստի հիմա, առավել քան երբևէ, հարկավոր է գործուն աջակցություն ցույց տալ ՍԴ դատավորներին և ՊԱՀԱՆՋԵԼ նրանցից որևէ դեպքում հրաժարական չտալ… Նիկոլը վախում ա Հանրաքվեից, ինքը լավ գիտի, թե ինչ ա գալու իրա ու թիմակիցների գլխին դրանից հետո ու հիմա արամաբրահամյաններով և բաբաջանյանարմաններով ամեն հնարավորն անելու ա, որ դատավորները հանրաքվեի սպառնալիքի տակ հրաժարական տան:

Հ.Գ. Արամ Աբրահամյանի հոդվածը կարդալուց մի քիչ զարմացա, հետո խորը շունչ քաշեցի և ուրախացա, որ նա խրամատում կանգնած չի, որովհետև հաստատ նույն տրամաբանությամբ խրամատից էլ կփախներ` հաշվի առնելով պետության ծախսերն ու այլ հավելյալ գործոններ…»:



Նման նյութեր