LinkedIn-ը ետ է բերում իր «events» հնարավորությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

LinkedIn-ը ետ է բերում իր «events» հնարավորությունը

LinkedIn-ը ետ է բերում իր «events» հնարավորությունը և այժմ դուք կարող եք ստեղծել event, որտեղ և՛ կազմակերպիչները, և՛ մասնակիցները կարող են ուղարկել հրավերներ։

Երբ հրավերն ընդունվում է, դուք հասանելիությունեք ունենում LinkedIn անդամների ցուցակին, որտեղ կարող եք տեսնել թե ովքեր են ձեզ հետ միասին մասնակցելու այդ event-ին։ Դուք նաև կկարողանաք մասնակցել քննարկումներին՝ հրապարկումներ կատարելով և միանալով event feed-ի զրույցներին։

Event-ը ստեղծելու համար պետք է համապատասխան հատվածներում լրացնել բոլոր մանրամասները կապված այդ event-ի հետ, ինչպես ներկայացված է օրինակում՝

Այս ամենը լրացնելուց հետո արդեն կարող եք հրավիրել օգտատերերին, կիսվել ձեր event-ով և հրապարակում կատարել event-ի մասին՝ հնարավորինս շատ մարդ ներգրավելու համար։

romarketing.am



Նման նյութեր