
Որոշ կայքեր համացանցում լուր են տարածել, թե խոշոր ավտովթար է եղել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի մասնակցությամբ: Aravot.am-ի փոխանցմամբ՝ սուտ է, Վախթանգ Դարչինյանն իր ընտանիքի հետ միասին ողջ եւ առողջ է, Ավստրալիայում, իր տանը: Կայքը տարբեր աղբյուրներից ճշտել է՝ Վախթանգի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանից, Վիկի մտերմագույն ընկերներից: Նման բան չկա: Բոլորն էլ փոխանցեցին, որ Վախթանգը խիստ վրդովված է եւ պահանջում է, որ գոնե հայկական լրատվամիջոցները եւ համացանցը ձեռնպահ մնան իր մասին նման ստահոդ լուրեր տարածելուց:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: