Իմքայլ-ական լոգիկա
Advertisement 1000 x 90

Իմքայլ-ական լոգիկա

Երրորդ հանրապետության տարիներին քաղաքական ուժերը մի քանի անգամ դիմել են ՍԴ՝ վիճարկելու համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները:
Ընտրությունների արդյունքները հաշվարկում և հայտարարւմ է ոչ թե ՍԴ-ն, այլ ԿԸՀ-ն, և եթե դրանք կեղծված են, ապա թիվ մեկ պատասխանատուն ԿԸՀ-ն է:

ՍԴ-ն ուժի մեջ է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները:

Այնպես, որ ընտրությունների արդյունքները կեղծված համարող իմքայլականները տրամաբանական կլիներ, որ որպես պատասխանատուի գրոհեին Կենտրոնական ընտրական հանձնաժողվի ու դրա ներկայիս նախագահի վրա, ով 1996-1998 թթ. եղել է ԿԸՀ անդամ, բացի դա այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ նրա ստորագրած որոշումները ընդդիմությունը երեք անգամ բողոքարկել է ՍԴ-ում (2012թ, , 2013թ. 2017թ):

Այո, տրամաբանական կլիներ, բայց ահա ռազմի կանչեր հնչեցնող իմքայլականները <<մոռացել>> են գլխավոր պատասխանատուի՝ ԿԸՀ-ի մաին:

Հետաքրքիր է, ինչու՞…

Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր