Դոն Հոֆմանը՝ հայտնի Vine վիդեո հավելվածի ստեղծողը, որը խելահեղ ձևով տարածվում էր 2013 թվականին, հայտարարել է նոր՝ Byte ծառայության մեկնարկի մասին։ Այս սոցիալական ցանցն ամբողջությամբ կրկնում է Vine-ի էությունը. Օգտվողները կարող են վերբեռնել ցանկացած 6 վայրկյանանոց տեսանյութ և դրանով կիսվել բաժանորդների հետ:
Սոցիալական ցանցն այժմ աշխատում է սահմանափակ ռեժիմով. այն չունի բազմաթիվ ժամանակակից գործառույթներ, ինչպիսիք են առաջադեմ որոնումը կամ լիարժեք մեսենջերը: Չնայած դրան, Android-ի և iOS-ի համար նախատեսված ծրագիրը մեկ շաբաթվա ընթացքում ներբեռնվել է ավելի քան 1.3 միլիոն անգամ: Տարածման արագության առումով այս ծառայությունը գերազանցում է բնօրինակVine հավելվածին, բայց դա չի նշանակում, որ այն ի վերջո ավելի հանրաճանաչ կդառնա, քան իր նախորդը:
Բեռնումների մեծ մասը Միացյալ Նահանգներից և եվրոպական մի շարք երկրներից են, հայտնում է TechCrunch-ը:
Սիրարփի Աղաբաբյան