Ճամբար են կազմակերպում, որի նպատակն է Հայաստանում հզորացնել տրանսգենդերներին
Advertisement 1000 x 90

Ճամբար են կազմակերպում, որի նպատակն է Հայաստանում հզորացնել տրանսգենդերներին

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլորին գալ Հայաստան և մասնակցել հանրաքվեին, տրանսգենդերության և միասեռականության քարոզը Հայաստանում լայն թափ է հավաքում:

Մարտի 1-3 «Իրավունքի կողմ» ՀԿ-ն տրանսգենդերների համար ճամբար է կազմակերպում, որի նպատակն է հզորացնել տրանսգենդերներին Հայաստանում, բարձրացնել նրանց ներգրավվածությունը քաղաքական և հասարակական կյանքում:

Այս ՀԿ-ն, որը շնորհակալություններ է հղել կառավարությանը՝ հայտնի «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար, իր էջում հղումներ է արել Նիկոլ Փաշինյանին, կարծես թե պատրաստվում է արդեն քաղաքական քարոզարշավի:

Նշեմ, որ հեռու չէ այն օրը, երբ կսկսեն միասեռականության և տրանսգենդերության քարոզչություն իրականացնել երեխաների շրջանում, կկազմակերպվեն ճամբարներ արդեն տրանսգենդեր երեխաների համար և հորմոնների միջոցով երեխաներին սեռափոխության կտանեն:

Այսօր դա հնարավոր չէ անել, քանի որ մեր Սահմանադրությունն ու օրենքները թույլ չեն տալիս, բայց հանրաքվեից հետո, եթե ստացվի փոխել ՍԴ կազմը, շատ հանգիստ Ստամբուլյան կոնվենցիան էլ, հարակից անհրաժեշտ օրենքներն էլ կանցկացվեն, իսկ տրասգենդեր Լիլիթն էլ իր ՀԿ-ի հետ միասին պետական բարձր հովանու ներքո անարգել երեխաների շրջանում տրանսգենդերության և միասեռականություն քարոզչություն կիրականացնի:

Ի դեպ, այս մարդկանց պատկերացմամբ մարմնավաճությունը նորմալ աշխատանք է՝ այլ մասնագիտությունների նման, հետևապես մարմնավաճառության քարոզ էլ կլսենք»:



Նման նյութեր