Ավտովթար Շիրակի մարզում. 31-ամյա վարորդը ՎԱԶ 21124-ով բախվել է գազատար խողովակին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ավտովթար Շիրակի մարզում. 31-ամյա վարորդը ՎԱԶ 21124-ով բախվել է գազատար խողովակին. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Հոռոմ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Կ-ն իր վարած Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Աղին գյուղի վարչական տարածքում, իր վարած ՎԱԶ 21124 մակնիշի 35 ZP 657 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Կ-ն և նրա ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ, 3 ամսական Մերի Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Թելման Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գարեգինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյոիթեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մերի Կ-ն վարորդի աղջիկն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com