Facebook-ի Twitter ակկաունտի վրա հակերային հարձակում է եղել երեկ, հայտնի OurMine խմբավորման կողմից։
Tweet-ում նշվում է․ «Անգամ Facebook-ի վրա էլ է հնարավոր հակերային հարձակումներ կիրառել, բայց գոնե Facebook-ն ավելի լավ անվտանգություն ունի քան Twitter-ը»
OurMine-ը 5 հակերներից կազմված խումբ է, որոնք հակերային հարձակումներ են կատարում հիմնականում հայտնի մարդկանց ակկաունտների վրա ցուցադրելու, թե ինչքան հեշտ է անգամ նրանց ակկաունտները կոտրելը։
Ըստ Wall Street Journal-ի 2016թ․-ին Զուքերբերգի Twitter և Pinterest ակկաունտները կոտրվել են OurMine-ի կողմից, որովհետև նա օգտագործել էր նույն գաղտնաբառը՝ «dadada»։