Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները դեպքի պահին խրամատում են եղել. նոր մանրամասներ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները դեպքի պահին խրամատում են եղել. նոր մանրամասներ. armeniasputnik.am

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում զինծառայողները խրամատում են եղել, երբ ձյան հաստ շերտը փլուզվել է։

Փետրվարի 7-ին, ժամը 17:00-ի սահմանում Սյունիքի զորամասում պայմանագրային զինծառայողներ Կարապետ  Նազարյանը, Տիգրան Արզումանյանը, Նվեր Շահբազյանը մահացել էին` մնալով ձնահյուսի տակ, իսկ Համլետ Միրզոյանը մարմնական թեթև վնասվածքներ էր ստացել։

«Չորս պայմանագրային զինծառայողներն էլ այդ պահին եղել են մարտական հերթապահության»,–ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտնել էր`  ձնահյուսի տակ մնացած զինվորների մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով։

Այդ հոդվածը երեքից վեց տարի ազատազրկում է նախատեսում պետի կամ պաշտոնատար անձի` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

armeniasputnik.am