Ավետիք Իշխանյան. «Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյան. «Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»

«ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

Անկեղծ չենք

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:
Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում:
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով…»

Ավետիք Իշխանյան



Նման նյութեր