
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան իր էջում գրում է. «Անդրադառնալով այս օրերին իրականացված ճանապարհների ձնամաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանը նշեց, որ փողոցների երթևեկելի մասի աշխատանքներից գոհ է, սակայն քաղաքապետին չի գոհացնում մայթերի մաքրությունը: «Դրա բնական պատճառներն էլ կան: Մեր համայնքային կազմակերպությունը նոր է ստեղծվել, և չենք հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի նաև պատշաճ կերպով մաքրենք մայթերը:
Սեպտեմբերից, սեպտեմբերից Կառլ հարցնում էինք հաստատ-հաստատ ձնամաքրմանը պատրաստ ա քաղաքապետարանը, որ աղբի ճգնաժամի օրը չընկնի, մամայի արև երդվում էին, որ տեխնիկան առել են, սաղ պատրաստ ա, սաղ լավ ա»։