Ինչքան էլ գտնվեն մարդիկ, որոնք չեն հետևում լուրերի ծրագրերին, երբ հերթը հասնում է եղանակի տեսությանը, նրանք հեռուստալիքը չեն փոխում, քանի որ եթերում բարի ժպիտով առաջիկա օրվա եղանակի փոփոխություններին է ծանոթացնում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Vnews-ն հավաքագրել է փաստեր Գագիկ Սուրենյանի մասին, որոնք էլ ներկայացնում ենք ստորև՝
- Գագիկ Սուրենյանը ծնվել է Երևանում 1984 սեպտեմբերի 16-ին:
- Սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի օթերևութաբանության բաժնում:
- Համալսարանում էլ ծանոթացել է ապագա կնոջ հետ:
- Այնուհետև միասին աշխատել են տաս տարի:
- Ունի երկու դուստր:
- Ցանկացած ազատ ժամանակ Գագիկ Սուրենյանն օգտագործում է, որ բարձրանա լեռներ: Բնությունը՝ մասնավորապես լեռներըլ նրա տարերքն են:
- Դասավանդում է Երևանի Պետական Համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ջրաօդերևութաբանության ամբիոնում:
- Մասնագիտությունը ընտերել է բնության երևույթների հանդեպ մեծ հետաքրքրությունից: 8-րդ դասարանում աշխարհագրության ուսուցչուհուց խնդրում է օդերևութաբանության գիրքը, իսկ հետո գտնում է Հայպետհիդրոմետի շենքը, որտեղ և խնդրում է իրեն եղանակ կանխատեսել սովորեցնել…
- Մինչև համալսարան ընդունվելը նա գործնական գիտելիքներ է ձեռք բերել այնտեղ, իսկ ընդունվելուց հետո՝ արդեն իսկ առաջին կուրսում, աշխատանքի առաջարկ է ստանում հարազատ Հայպետհիդրոմետից:
- Սուրենյանն «Օֆելյա» ֆիլմի պրոդյուսերն է: Ֆիլմը ներկայացնում է ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանի կենսագրությունը: Գագիկը նաև երգչուհու մտերիմ ու լավ բարեկամն է եղել, նրա երգերի մեծ երկրպագուն: