Մհեր Անանյանը նշանակվել է «Արարատբանկի» գործադիր տնօրեն
Advertisement 1000 x 90

Մհեր Անանյանը նշանակվել է «Արարատբանկի» գործադիր տնօրեն

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի որոշմամբ՝ բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ է նշանակվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի  անդամ Մհեր Անանյանը, ով աշխատանքային մեծ փորձ ունի ֆինանսաբանկային ոլորտում։

Մհեր Անանյանը ծնվել է 1968թ. նոյեմբերի 10-ին, Երևանում։
1985-1992թթ․-ին սովորել և ավարտել է Ազգային գյուղատնտեսական ակադեմիան,  իսկ 2005-2008թթ-ին՝ «Եվրասիա» միջազգային համալսարանը։
1991թ․-ի օգոստոսից մինչև 1992թ.-ի հունվարը եղել է ՀայՊետառբանկի Ֆինանսների զարգացման վերլուծության վարչության տնտեսագետ։
1992-1994թթ․-ին աշխատել է Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղի վարկային բաժնի տնտեսագետ։
1994-1995թթ․-ին՝ «Ասատրյան & Դյուֆոր» ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մարքեթինգի գծով փոխտնօրեն։
1995-1996թթ․-ին եղել է Հայագրոբանկի վարկավորման կառավարչության գրավադրման աշխատանքների կազմակերպման և իրացման բաժնի ավագ տնտեսագետ։
1996-1997թթ․-ին զբաղեցրել է Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի  կառավարչի տեղակալի, իսկ 1997-1998թթ․ նույն բանկի  քաղաքային վարչության պետի պաշտոնը։ 1998-1999թթ․-ին եղել է Հայէկոնոմբանկի  Խորհրդային մասնաճյուղի կառավարիչ։
1999-2000թթ․-ին աշխատել է Հայագրոբանկի Փոխատվական գործառությունների դեպարտամենտի Սեփական միջոցներով փոխատվության վարչության պետ։
2002թ․-ի ապրիլ-օգոստոս ամիսներին զբաղեցրել է «Յունիբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2002թ․-ի օգոստոսից 2003թ․-ի փետրվարը` «Կենտրոն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2003թ․-ին հիմնադրել է «Էյ-Էմ ընդ Ջի-Էյ Գրուպ» ՍՊԸ-ն։
2005թ․-ի փետրվար-օգոստոս ամիսներին զբաղեցրել է Արաբկիր թաղապետարանի Հարկային եկամուտների հաշվառման և գանձումների բաժնի պետի պաշտոնը։

2005-2006թթ․-ին եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության Բյուջետային բաժնի պետ։
2006-2013թթ․-ին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ։
2013-2015թթ․-ին զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
2015-2017թթ․ հանդիսացել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ։
2017-2019թթ․-ին եղել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ։
2019թ․հուլիսի 19-ից հանդիսացել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի անդամ։
2019թ-ի նոյեմբերից 2020թ․-ի փետրվարը աշխատել է գլխավոր դատախազի խորհրդական՝ տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի գծով։
2020թ․ փետրվարի 10-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետերերի ժողովի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է խորհրդի անդամի նրա պարտականությունները և խորհրդի որոշմամբ նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն, վարչության նախագահ։ Որոշումն ուղարկվել է Կենտրոնական բանկ՝ գրանցման։
Մ․ Անանյանը Դատական ծառայության 1-ին դասի խորհրդական է։
Ամուսնացած է, ունի չորս դուստր։