Հովհաննես Ավետիսյան. «Թե Լուսավորին ինչի են փուռը տալիս, ինձ դեռ պարզ չի»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Թե Լուսավորին ինչի են փուռը տալիս, ինձ դեռ պարզ չի»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրել է.

«Թե Լուսավորին ինչի են փուռը տալիս, ինձ դեռ պարզ չի: Երբ այս կուսակցությանը անվանարկում են` էլ Սերժից մնացած, էլ ՕԵԿ, ու էլի ինչեր, պետք է չմոռանալ, որ նրանց հետ ՔՊ-ն ԵԼՔ դաշինքի մեջ էր ընդամենը մեկ և կես տարի առաջ:

Նման վարքագծի բարոյական հարցը դեռ մի կողմ թողած, բայց եթե նման կերպ Լուսավորին «երրորդ ուղուց» զոռով ուզում են «ոչ»-ի դրոշակակիր դարձնել` հանրաքվեի համար օգտագործելու նպատակով, բա չեն մտածում, որ քաղաքական դաշտը ավելի են ամայացնում, թե մեկ այլ «ընդդիմադիր» ուժ են իրենց նախապատրաստում:
Ամեն դեպքում, այս ամենը անդուր ա, ու հեչ էլ քաղաքական չի»:



Նման նյութեր