Վահան Իշխանյան. «ՍԴ դատավորներին հեռացնելուց հետո գիտե՞ք՝ ինչ է լինելու. հենց մեկը տրտնջա Նիկոլ Փաշինյանից՝ փռելու են ասֆալտին»
Advertisement 1000 x 90

Վահան Իշխանյան. «ՍԴ դատավորներին հեռացնելուց հետո գիտե՞ք՝ ինչ է լինելու. հենց մեկը տրտնջա Նիկոլ Փաշինյանից՝ փռելու են ասֆալտին»

Վահան Իշխանյանը գրում է.

«Ի՞նչ կլինի եթե հանրաքվեն «Այո» լինի. վախ ու փլուզում

ՍԴ դատավորներին հեռացնելուց հետո գիտե՞ք ինչ է լինելու, հենց մեկը տրտնջա Նիկոլ Փաշինյանից, փռելու են ասֆալտին, որ հարցնեն ինչո՞ւ փռեցիք, ասելու է՝ ոչ մի հրոսակ որ չխուսափի, հանցնաքին արժանի ահեղ հատուցում է ստանալու։ Ի՞նչ հանցանք, եթե տրամը լավ լինի կասի՝ հակահեղափոխական, հակապետական հանցանք, եթե վատ լինի հարց տվողին ասֆալտին կփռի։ Բնական է, ոչ մի տեղ չկա դիմելու, դատարանները վախեցած, հավատարիմ Նկոլի պատվերներն են կատարելու, երկրում առաջնային զգացումը վախը կլինի, պայքարի փոքրիկ շարժումը տեղում կոչնչացվի։ Հայաստանի քաղաքացիների համարձակությունը կհերիքի միայն Եվրոպայի մարդու իրավունքների դատարան դիմելու համար, բայց եթե Նիկոլը երկար մնա իշխանության հուսախափությունը մեծ է լինելու, քանի որ կսպասեն տարներ, Եվրոպայից իրենց օգտին վճիռը հենց ստանան, կուրախանան, մեկ էլ Փաշինյանը չի ճանաչի, նայած տրամադրությունը ոնց լինի, որ չճանաչի, կասի՝ մենք ինքնիշխան, ազատ, երջանիկ, հզոր երկիր ենք՝ Եվրոյոնջաների դատարանը ում շունն է որ որոշի մեղավոր ու անմեղ։ Արդեն հայտնի է որ իրեն ձեռ չտա, չի ճանաչելու եվրոպայի դատարանի որոշումները, քանի որ ԵԽԽՎ-ի կոչը՝ սահմանդրական փոփոխության օրինագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու և Վենետիկի հանձնաժողովն էլ հետը փաթաթեց, իսկ իմքայլական «օրենսդիրը» Վենետիկի հանձնաժողովի նախագահին էլ կոռումպացված անվանեց, այսինքն նախկին հանցավոր ռեժիմ։ Այո, Փաշինյանը կոռումպացված ու նախկին հանցավոր ռեժիմ է անվանելու բոլոր նրանց ովքեր իր դեմ կխոսան կամ մի որոշում կընդունեն, որ իր սրտով չի, նաև Եվրոպական կառույցներին։ Հայաստանի անդամությունը Եվրոպայի խորհդին կսառեցնեն, Ալեն Սիմոնյանը կարձանագրի ինքնիշխանության նոր ձեռքբերումը։
«Այո» քվերակողները գլխներին են տալու, էս ինչ արեցինք, փնտրելու են փրկիչներ, ո՞ւմ խնդրեն, ԱՄՆ-ն չի գալու, փլվում է թող փլվի, Ռուսաստանից կպոկվի։ Կոնգրեսի «Ազատություն» ռադիոն իր «այո»-այական թողարկումներով, արդեն էս գլխից երկիրը փլելով է զբաղված։ Ռուսաստանին են խնդրելու, էն էլ իր խնդիրներն ունի, շահերն է հաշվելու, ինչի՞ պիտի օտար երկրի հիմարության պատճառով ագրեսորի անուն հանի։ Որ արդեն երկիրը վերանալու լինի, հնարավոր է մի բան անի կամ էլ չանի, թողնի վերանա, նայած Ռուաստանում ով լինի իշխանության։ Որ չգա փրկելու, հայհոյեու են՝ ահա, տեսաք Ռուսաստանը կրկին դավաճանեց։
Մի գերմանացի տղա գիտեի, ասում էր Իսրայելը ինչ անի ես նրան աջակցում եմ ու աջակցելու եմ, ինչպե՞ս ինչ անի, ասենք՝ պաղեստինցիներին է ճնշում, պիտի աջակցե՞ս, հարցնում եմ։ Ասում էր՝ նշանակություն չունի, իմ հայրերի հանցագործության մեղքը ես քավում եմ։ Այսինքն նրանց մեղքը, ովքեր Հիտլերին «այո» էին ասել, սերնդե սերունդ քավում էին»։



Նման նյութեր