ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ֆիլմի քրեական գործը, որի ընթացքում ես վերջնականապես կորցրեցի հավատս ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների հանդեպ և անսպասելիորեն հիացա Դատական իշխանության աշխատանքով մոտ է հանգրվանին
Advertisement 1000 x 90

ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ֆիլմի քրեական գործը, որի ընթացքում ես վերջնականապես կորցրեցի հավատս ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների հանդեպ և անսպասելիորեն հիացա Դատական իշխանության աշխատանքով մոտ է հանգրվանին

Մաեստրո Օրբելյանի դեմ խայտառակ դատում ԿԳՄՍ նախարարության ֆիասկոյից հետո էսօր հոյակապ տրամադրությամբ ներկայացա ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ ֆիլմով հերթական դատին ու ինչ տեսնեմ…

հարգարժան դատավորը, նրա օգնականը, մեր փաստաբան Նունե Դանիելյանը, որ ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ ծանրաբեռնված է գործերով, նիստերի դահլիճում են, ես, որ աշխատում եմ առանց դադարների՝ ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԻ Համատեղ Արտադրության Պայմանագրի վրա, որն առանց ինձ կնքվելու է Բեռլինում (առանձին կանդրադառնամ), Թողություն սերիալի ադապտացման ու Մետամորֆոզ 2020 ֆիլմի մոնտաժի վրա, այսքանի հետ ժամանակ ունեմ և դահլիճում եմ, իսկ այ պետական կառույցները ներկայացնող, մեր՝ հարկատուներս գումարներով սնվող փաստաբանները՝ ժամանակ չունեն ու չեն ներկայացել նիստին:

Մեր երկիրը 30 տարի է մի մեծ խնդիր ունի՝ կոռումպացված ու տգետ չինովնիկները, որ կազմում են պետական ապարատի ուղիղ կեսը, եթե չասեմ ամբողջ 70% և անմեղսունակ կոճակ սեղմող օրենսդիրները, որ մի հսկա դասակ են պառլամենտում: Հասարակությունը սև ու սպիտակի, անցյալ ու ներկայի բաժանելու էս ջատագովները, պարզ քաղաքացու հաշվին ապրող, նրա արյունը ծծող ու նրա հետ պատերազմող էս թշվառներն են՝ երեկ, այսօր ու վաղը մեր երկրի առաջընթացի ամենաժանգոտ արգելակները:

Սրանք են առավոտից իրիկուն աշխատող ու ծայրը ծայրին հասցնող քաղաքացու հաշվին վարձատրվում պետական բյուջեից, հետո հավելավճարվում, հետո պարգևատրվում, բայց էլի բութ երեխայի նման պատերազմում են աշխատողների դեմ, թքելով իրենց սնող ջրհորի մեջ: Ինչու, որովհետև հասկանում են իրենց այդտեղ լինելու, իրենց այդպես վարձատրվելու ամբողջ ողբերգական անարդարությունը, ինչը էլ ավելի է ստիպում նրանց հերսոտել մեզ՝ իրենց այդ տեղում հանդուրժողների վրա:

Հետ գալով ԿԳՄՍ-ին, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ նախարարությունը չի արձագանքել Եվրոպական կինոշուկային մասնակցելու մեր նամակ-Հայտին: Բեռլին մեկնելու է ազգային կինոկենտրոնի պատվիրակությունը: Բեռլինալեի օրերին ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԻ միջազգային գոծընկերները հանդիպելու են Բեռլինում և վերակնքելու են Տատիկիս Վարսերը ֆիլմի Համատեղ Արտադրության Պայմանգիրը, որը ես կվավերացնեն հետո, Երևանում: Եթե ԿԳՄՍ-ն կինոյից հասկացող գոնե մեկ ողջախոհ աշխատակից ունենար, ես կհարցնեի սրան՝ իսկ ինչ արդյունքներ է արձանագրել կինոկենտրոնը անցած տարվա Բեռլինալեից, Ռոտերդամից, Կաննից, որ Դուք էս տարվանն եք ֆինանսվորում, բայց իմ նշած այդ մասնագետը չկա: Էլ չհարցնեմ 

ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ֆիլմի քրեական գործը, որի ընթացքում ես վերջնականապես կորցրեցի հավատս ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների հանդեպ և անսպասելիորեն հիացա Դատական իշխանության աշխատանքով մոտ է հանգրվանին: Արդյունքներն այնքան ապշեցնող են, որ ամրագրվելու են ՄԵՏԱՄՈՐՖՈԶ 2020 ֆիլմի ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏԻՏՐԵՐՈՒՄ:

Նկարում՝ մեկ տարի առաջ, Հացադուլի 10-րդ օրը

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի էջից:



Նման նյութեր