«Քնած գեղեցկուհու համախտանիշ». Տղամարդը հազվագյուտ հիվանդության պատճառով 41 օր անընդմեջ քնել է
Advertisement 1000 x 90

«Քնած գեղեցկուհու համախտանիշ». Տղամարդը հազվագյուտ հիվանդության պատճառով 41 օր անընդմեջ քնել է

Ավստրալիայից 21-ամյա Հարրի Դանը տառապում է հազվագյուտ նեւրոլոգիական խանգարմամբ, որի պատճառով նա երկար ժամանակահատվածներով հայտնվում է հիպերսոմնիայի վիճակում՝ քնի ավելցուկային տեւողություն:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Գարրիի մոտ ախտորոշված է Քլեյն-Լեւինի համախտանիշ, որը հայտնի է նաեւ որպես «քնած գեղեցկուհու համախտանիշ»: Այս համախտանիշով մարդկանց մոտ դրվագներ են լինում, երբ նրանք քնում են մի քանի օրից մինչեւ մի քանի ամիս:

Այդպիսի դրվագներից մեկի ժամանակ Հարրին քնել է 41 օր անընդմեջ: Այս համախտանիշի պատճառով նա բաց է թողել իր 16-րդ եւ 17-րդ տարեդարձները, Ծննդյան տոները եւ սպորտային խոշոր միջոցառումների եզրափակիչները:

Հարրին հայտնել է, որ այդպիսի դրվագների ժամանակ զոմբիի է վերածվում. նա երբեմն, կարծես, արթնանում է, որոշակի գործողություններ կատարում, օրինակ՝ ուտում է կամ լոգարանից օգտվում, բայց նրա մոտ կորում է տեղի ունեցողի զգայական ընկալումը, եւ ստույգ արթնանալուց հետո նա չի հիշում, թե մինչ այդ ինչ է տեղի ունեցել:

news.am