Ի՞նչ կլինի, եթե վարկը սահմանված ժամկետից շուտ մարեք
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կլինի, եթե վարկը սահմանված ժամկետից շուտ մարեք

«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարկ վերցրած անձը, այսինքն՝ սպառողը, իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:Սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:

Այս իրավունքը սահմանափակող, ինչպես նաև վաղ վարկը մարելու համար նախատեսված պատասխանատվության միջոցներ սահմանող համաձայնությունն առ ոչինչ է:

Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում կրեդիտավորողը չի կարող կիրառել պատասխանատվության միջոցներ (տուժանք կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոց):

iravaban.net