ՀՀ-ում տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր օտարերկրյա հեռախոսահամարներից. ԱԱԾ-ն իրազեկում է
Advertisement 1000 x 90

ՀՀ-ում տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր օտարերկրյա հեռախոսահամարներից. ԱԱԾ-ն իրազեկում է

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չպատասխանել անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից զանգերին և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը.

«Ս. թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ:

Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից զանգերին չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել»:



Նման նյութեր