Նիկոլ Փաշինյանը սպառնում է փռել ասֆալտին այն շնաբարո դուրսպրծուկներին, որոնք կհամարձակվեն ծխել ժողովրդի լավատեսությունը
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը սպառնում է փռել ասֆալտին այն շնաբարո դուրսպրծուկներին, որոնք կհամարձակվեն ծխել ժողովրդի լավատեսությունը

ԱԺ-ն այսօր քննարկում է ծխելու դեմ պայքարը խստացնող օրենքը։

Վարդան Ղուկասյանը առաջարկել է փակ տարածքներում ծխելն արգելելուց հետո թույլ տալ այնտեղ խունկ ծխել։

Գևորգ Պետրոսյանն առաջարկել է օրենքով թույլատրել սիլլել նրան, ով սիգարեթ խնդրելուց ուրիշին այն 2 մատի արանքով տա։

Ծնելիության բում ապահովելու համար առաջարկվում է հին ծխողներին թույլ տալ մի հատ ծխել՝ սեքսից հետո։

Ալեն Սիմոնյանը 10 րոպե մուննաթ էր գալիս Էդմոն Մարուքյանի վրա այն համար, որ նա չէր քննադատում Սերժ Սարգսյանին, երբ վերջինս ծխում էր։

Էդուարդ Շարմազանովը լայվով հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը ծխում է, էն է ինչքան է ծխում՝ ԲՔՈՒՄ Է, ու նշել, որ ծխելու դեմ օրենքին «այո» ասելով վտանգվում է Ղարաբաղը։

Նիկոլ Փաշինյանը սպառնում է փռել ասֆալտին այն շնաբարո դուրսպրծուկներին, որոնք կհամարձակվեն ծխել ժողովրդի լավատեսությունը։

Լուրեր դժոխքից ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր