
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը տեսահոլովակ Է հրապարակել այն երգով, որը պետք Է դառնա Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չԷ» նոր 25-րդ ֆիլմի գլխավոր թեման:
Այն մասին, որ 18-ամյա Այլիշը կատարելու Է ֆրանշիզայի հերթական սերիայի գլխավոր երգը, հայտնի Է դարձել հունվարի կեսին: Երգչուհին ամենաերիտասարդ կատարողն Է դարձել «բոնդապատումի» ողջ պատմության ընթացքում: Ավելի վաղ 007 գործակալի արկածների վերաբերյալ ֆիլմերի գլխավոր երգերը կատարել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան եւ Պոլ Մաքքարթնին: