
Samsung հարավկորեական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լի Սան Հունը պաշտոնաթող Է եղել արհմիությունների գործեունեությանը խոչընդոտելու գործով վերջերս բանտարկության դատապարտվելու ֆոնին: Այդ մասին փետրվարի 14-ին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ընկերությանը:
Ինչպես նշում Է գործակալությունը, շուտով կորպորացիայի տնօրենների խորհուրդը նոր նախագահ կնշանակի: 2019 թվականի դեկտեմբերի 17-ին Լի Սան Հունը մեղավոր Է ճանաչվել այն օրենսդրությունը խախտելու մեջ, որը կանոնակարգում Է արհմիությունների գործունեությունը: Նրան դատապարտել են 18 ամսվա ազատազրկման: Ընդամենն այս գործով անցնում Է Samsung-ի 32 աշխատակից, որոնցից 26-ը մեղավոր են ճանաչվել:
Դատապարտվածները փորձել են արհմիությունների անդամների անձնական տեղեկատվությունն օգտագործել նրանց ազդեցությունը սահմանափակելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: