Արա Վարդանյան. «Ի՞նչ ասեմ, ի՞նչ գրեմ… իրոք չգիտեմ»
Advertisement 1000 x 90

Արա Վարդանյան. «Ի՞նչ ասեմ, ի՞նչ գրեմ… իրոք չգիտեմ»

Արա Վարդանյանը ֆեյսբուքում գրել է.

«Ցավով արձանագրում եմ, որ այսօր ունեցանք այս տարվա սկզբից 13րդ զոհը բանակում։
Ցավակցում եմ հարազատներին, բայց չեմ կարող գտնել սփոփանքի խոսքեր։ Խոսքեր, որ ինչ որ կերպ կթեթևացնեին ձեր վիշտը։
Ի՞նչ ասեմ, ի՞նչ գրեմ… իրոք չգիտեմ։

Դիմում եմ Վեհափատ Հայրապետին.
Վեհափառ Տեր, խնդրում եմ Ձեզ համերաշխության կոչով դիմել ողջ Հայ ժողովրդին։ Մենք կարծես թե կորցնում ենք Քրիստոնեական հավատքը, քանզի չեմ գտնում այլ բացատրություն իրար հանդեպ ստեղծված այս ատելությանը և անհանդուրժողականությանը։ Մեր բազմաչարչար ազգը, որն անցել է բազում դժվարություններով, այսօր բռնել է կործանման ուղին և հաստատակամ քայլերով գնում է դեպի ինքնաոչնչացում։
Սա այն պահն է, երբ Հայոց Եկեղեղին պարտավոր է ասի իր կրոնական խոսքը և մատնանշի համերաշխության համար ճիշտ ճանապարհը»։



Նման նյութեր