Դատվածության փաստը կենսագրության մեջ չնշելու առթիվ մի պատմություն հիշեցի։ Երկու թե երեք տարի առաջ նյութ էի հրապարակել այն մասին, որ ՀՀ նախկին արտգործնախարար, հանրահայտ «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով Շվեդիայում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո իր կենսագրության մեջ չի նշել քաղաքական հայացքների համար դատված լինելու փաստը։
Նույն օրն ինձ Շվեդիայից զանգահարեց Ալեքսանդր Արզումանյանը, երկար ու հանգամանալից զրույց ունեցավ հետս, բացատրեց, որ պաշտոնական, աշխատանքային կենսագրության մեջ դատվածության մասին չեն նշում, գրում են, թե որտեղ են ուսանել, աշխատել, այլ կերպ ասած՝ դա աշխատանքային կենսագրություն է։
Լրագրող Թագուհի Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: