«Դատական պրակտիկայում գրեթե չի հարուցվում քրեական գործ սուտ մատնության վերաբերյալ, եթե ապացույցների անբավարարության հիմքով է վերջնական որոշում կայացվել»
Advertisement 1000 x 90

«Դատական պրակտիկայում գրեթե չի հարուցվում քրեական գործ սուտ մատնության վերաբերյալ, եթե ապացույցների անբավարարության հիմքով է վերջնական որոշում կայացվել»

«Ի դեպ, դատական պրակտիկայում գրեթե չի հարուցվում քրեական գործ սուտ մատնության վերաբերյալ, եթե ապացույցների անբավարարության հիմքով է վերջնական որոշում կայացվել։

Բացառապես հանցադեպի և հանցակազմի բացակայության դեպքում է, որ կարելի է խոսել հաղորդման սուտ լինելու մասին, քանի որ ապացույցների անբավարարությունը վկայում է այն մասին, որ հնարավոր չի եղել հաղորդման մեջ նշված հանգամանքների հաստատման կամ հերքման համար անհրաժեշտ ապացույցներ հավաքել, հետևաբար նաև, անձի հայտնած տվյալների սուտ լինելու մասին հետևությունը հիմնազուրկ է ոչ միայն մեղադրանք առաջադրելու կամ դատավճիռ կայացնելու տեսանկյունից, այլև քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարության տեսանկյունից:

Եթե Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործը բացառապես նրա համար է, որ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք էլ ենք տիրապետում «Խավիարային դիվանագիտության» հնարքներին, ապա ասեք մենք էլ իմանանք, եթե ոչ, ապա հանրայնացրեք այն Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, որով առաջնորդվում եք, որպեսզի ձեր ռելիզները կարդալուց եղունգ չկրծենք»։

Ռոբերտ Հայրապետյան



Նման նյութեր