Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Նարեկ Ասատրյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ամիսներ շարունակ բժիշկները պայքարում էին Նարեկի կյանքի համար, սակայն , ցավոք, չհաջողվեց»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նարեկ Ասատրյանն ականի պայթյունից գլխի շրջանում վնասվածք էր ստացել: Այս ընթացքում նա գիտակցության չէր եկել: