Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունն Իդլիբում
Advertisement 1000 x 90

Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունն Իդլիբում

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ երկուշաբթի օրը Թուրքիայի պատվիրակությունը կայցելի Ռուսաստան՝ քննարկելու համար իրավիճակը Սիրիայում։ Նա ասել է, որ Թուրքիան Իդլիբի հարցերը Ռուսաստանի հետ ցանկանում է լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց անհրաժեշտության դեպքում այլ քայլեր կձեռնարկի: «Եթե չգործեն դիվանագիտական ուղիները, մենք կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր», – հայտարարել է է Չավուշօղլուն լրագրողներին ՝ հավելելով, որ այսօր, ավելի ուշ նա կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Անկարան ասում է, որ ցանկանում է դադարեցնել Սիրիայի կառավարության «ագրեսիան», կանգնեցնել խաղաղ բնակիչների կորուստները և կանխել փախստականների նոր ալիքը դեպի Թուրքիա։ Ներկայում ավելի քան 3,6 միլիոն սիրիացի փախստական է հաշվվում Թուրքիայում: 700.000 փախստական ապրում են բաց երկնքի տակ կամ վրաններում թուրք-սիրիական սահմանի երկանքով։ «Թուրքիան չի կարող դիմակայել գաղթի նոր ալիքի», – ասում են թուրք պաշտոնյաները։ Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունն Իդլիբում։ Այսօր այստեղ ժամանեց զրատեխնիկայի ևս 60 միավոր։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր