Անժելա Էլիբեկովա. «Էականը էն ա, թե ոնց ա զարգանալու իրավիճակը Արցախի շուրջ ու ցանկացած բացասական տարբերակին մենք պատրաստ չենք»
Advertisement 1000 x 90

Անժելա Էլիբեկովա. «Էականը էն ա, թե ոնց ա զարգանալու իրավիճակը Արցախի շուրջ ու ցանկացած բացասական տարբերակին մենք պատրաստ չենք»

Անժելա Էլիբեկովան ֆեյսբուքում գրել է.

«Հասկանում եք չէ, որ էլ բացարձակ էական չի դուր եկավ ձեզ Փաշինյանի ելույթը թե չէ, լավ ֆորմատ էր թե չէ, Ալիևը անասուն ա թե չէ։ Էականը էն ա, թե ոնց ա զարգանալու իրավիճակը Արցախի շուրջ ու ցանկացած բացասական տարբերակին մենք պատրաստ չենք։ Ադրբեջանի համար հիմա մեր հասարակության մեջ կատարվողը նվեր ա։ Պառակտված, իրար հանդեպ ատելությամբ և թշնամանքով լցված հասարակությունը ցանկացած հակառակորդի համար հիբրիդային պատերազմում ավելի մեծ հաղթանակ ա, քան 800 հեկտարը, 1800 հեկտարը։ Մենք հիմա չունենք իմունիտետ դիմակայելու հակառակորդի կողմից տարվող հոգեբանական գրոհին, որը ձեզ համար կարող է նույնիսկ շոշափելի ու նկատելի չլինել։ Ու նախընտրական պայքարը Արցախում էլ կարա ստեղծի նման իրավիճակ։ Ու կամ մենք շարունակում ենք իրար ոչնչացնել ու թուլացնել պետությունը, կամ պիտի կարմիր գիծ քաշվի ու գիտակցվի վտանգը։ Ու ինչ-որ բան ինձ հուշում ա, որ շարունակվելու ա առաջին ճանապարհը, որովհետև երկրորդով գնալու համար խոհեմություն պիտի ցուցաբերի առաջին հերթին իշխանությունը, որպես պետականության գառանտ»։



Նման նյութեր