Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է «Աստղիկ» բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող աղբամանն այրում մի քաղաքացի։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 14-ին, ինչպես տեսանյութում երևում է։
Կադրերը որսացել է հարևան շենքերից մեկի տեսախցիկը։ Տեսանյութում պարզ երևում է , որ քաղաքացին աղբամանում միտումնավոր կերպով ինչ-որ բանով լցոնված տոպրակներ է դնում աղբամանում և վրան վառելիք լցնում։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այս առիթով գրել է .
«Մեր ձեռքի տակ հայտնված այս տեսանյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ կադրի մեջ հայտնվող մարդը հեղուկ է լցնում ու փորձում է այրել աղբարկղերը։
Վանցյան փողոց 2, Մալաթիա-Սեբաստիա»: