
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Հիշո՞ւմ եք ադրբեջանցի «բլոգեր» Աթա Աբդուլաևին, որը Միլանում՝ հայկական եկեղեցում անսպասելի դիմեց հայկական համայնքի հետ հանդիպող ՀՀ վարչապետին և կոչ արեց Ադրբեջանին հանձնել Արցախը։
Նաև ներկայացավ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։
Այսօր Գերմանիայում նույն այդ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ «բլոգերը» ուղեկցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»։