«Սա կոչվում ա տեղեկատվական պատերազմ։ Որտեղ քո հանրության միակ զենքը մեդիագրագիտությունը ու լրատվական դաշտի հիգիենան ա»
Advertisement 1000 x 90

«Սա կոչվում ա տեղեկատվական պատերազմ։ Որտեղ քո հանրության միակ զենքը մեդիագրագիտությունը ու լրատվական դաշտի հիգիենան ա»

Ձեզ արագ բացատրեմ, ինչի ա վտանգավոր Ադրբեջանի դեմ քարոզչական պատերազմում ռազմավարություն և մարտավարություն մշակելու փոխարեն հույսը դնել ֆեյքերի ֆաբրիկայի տված ճ կլասսի պրոդուկտի վրա։

Երբ հանրության բավականաչափ զանգված սկսում ա հավատալ, որ Լեյլան տանը Իլհամի վրա ջղայնացել ա,որ պապան վատ ա խոսել, իսկ Ալիևը ելույթից հետո մոտեցել ա ու ներողություն խնդրել Փաշինյանից, ինչ ա լինո՞ւմ։

Ադրբեջանը սկսում ա աճացնել նման կոնտենտով ռեսուրսներ, բերել հայկական դաշտ ռեկլամի տակ, քողարկել հայկական քլիքաբեր կայքի տակ, հավաքել աուդիտորիա, ու իքս պահի, օրինակ էսկալացիայի ժամանակ սկսում ա տալ ապատեղեկատվություն մեր կողմի զոհերի մասին։ Կամ նույնը անում ա լոմելով արդեն էղած կայքը։

Դա բնականաբար սկսում են տարածել հայ օգտատերերը և ադրբեջանական ֆեյքերը, որոնք պնդում են, որ ժողովրդին խաբում են ու թակցնում զոհեր, իրանց հարևանի հորոխպոր տղու հարսի ընկերուհու մարդը իրա աչքով տեսել ա։

Սա կոչվում ա տեղեկատվական պատերազմ։ Որտեղ քո հանրության միակ զենքը մեդիագրագիտությունը ու լրատվական դաշտի հիգիենան ա։ Ինչի հաշվին Ապրիլյանի ժամանակ հաղթեց հայկական կողմը։ Հիմա դուք էդ պաշտպանիչ շերտը հանում եք, նստացնում եք հանրությանը ֆեյք-նյուզի վրա ու հետո դրա հետևանքը ձեր իսկ գլխով ա ջարդվելու, քանի որ թշնամու քարոզչության դեմ իմունիտետը սպանում եք րոպեական աութփութի խաթր։

Դե, ֆեյքերի ֆաբրիկայի քշողների, ռեսուրսների ու ֆինանսավորման մասին էլ չանդրադառնամ, սաղ տեղյակ են։

Անժելա Էլիբեկովայի էջից:



Նման նյութեր