Աննա Հակոբյանը ցավակցական ուղերձ է հղել լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանը ցավակցական ուղերձ է հղել լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական ուղերձ է հղել լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ:

«Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։  Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ։ Նա պատմության վավերագրողն էր, և հետագա սերունդները նորանկախ Հայաստանի մասին իմանալու են նաև Գերմանի լուսանկարներից։

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ընկերներին և նրա արվեստը գնահատող հազարավոր մարդկանց։

Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Գերման»։