Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 16-ին, ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դարբնիկ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շավարշ Հ., ծնված 1993 թ.) բախվել է կամրջին կայանած «Alfa Romeo» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ընկել է ջրատարը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: