Facebook-ը հետաձգում է իր Dating app-ի թողարկումը Եվրոպայում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Facebook-ը հետաձգում է իր Dating app-ի թողարկումը Եվրոպայում

Facebook-ը հետաձգում է իր ժամադրման հավելվածի (Dating app) թողարկումը Եվրոպայում` գաղտնիության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Data Protection Commission (DPC)-ը, որը սպառողների պաշտպանության գործակալություն է հայտարարել է, որ այն շատ մտահոգ էր Facebook-ի՝ հավելվածը Եվրոպայում արագ տարածելու ցանկության վերաբերյալ։

DPC-ը պաշտոնյաները այցելել են Դուբլինում Facbook-ի գրասենյակ՝ հավաքելու համապատասխան փաստաթղթեր այդ հնարավորության վերաբերյալ։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք գործակալությունը գտել է գաղտնիության մասին ապացույցներ, սակայն այդ քայլը, ի վերջո, ստիպեց ընկերությանը հետաձգել իր թողարկում։

Facebook Dating-ն առաջարկում է մարդկանց՝ հիմնվելով ձեր հետաքրքրությունների և նախընտրությունների վրա։ Այնուհետև տեղեկացնելու, որ հետաքրքրված եք որևէ մեկով, կարող եք կա՛մ մեկնաբանություններ թողնել իրենց էջում, կա՛մ օգտագործել “Like” կոճակը։ Այն նաև թույլ է տալիս կցել նկարներ ձեր Instagram ակկաունտից և հավելվածում կիսվել Instagram Story-ներով։

romarketing.am



Նման նյութեր