
Այսօր ԱԻՊԾ Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում ահազանգ է ստացվել, որ Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է այծյամ՝ մետաղյա ցանկապատի ճաղերի արանքում արգելափակված:
Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի փրկարարները մեկնել են դեպքի վայր, ազատել կենդանուն և համապատասխան օգնություն ցուցաբերելով՝ բաց թողել վայրի բնություն:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն