Անժելա Էլիբեկովա. «Մեր թիմը երբ տարիներով հավաքում էինք փաստա-վավերագրական բազա Խոջալուով, նրանից չի, որ մեզ շատ հաճելի էր դրանով զբաղվել»
Advertisement 1000 x 90

Անժելա Էլիբեկովա. «Մեր թիմը երբ տարիներով հավաքում էինք փաստա-վավերագրական բազա Խոջալուով, նրանից չի, որ մեզ շատ հաճելի էր դրանով զբաղվել»

«Ես, Adibekianը ու մեր թիմը երբ տարիներով հավաքում էինք փաստա-վավերագրական բազա Խոջալուով, նրանից չի, որ մեզ շատ հաճելի էր դրանով զբաղվել։ Օրինակ, խոշտանգված երեխայի դիակի ֆոտո և վիդեոների էքսպերտիզան հոգեբանորեն ծանր պրոցես ա։

Ֆալսիֆիկացիաներ դրա մեջ գտնելը նույնպես։ Գիշերներ չքնել, տեռռաբայտներով վիդեո արխիվներ փորել, համադրել, վկայություններ գտնելը նույնպես։ Մեր համար չենք դա արել, արել ենք, որովհետև դա պետք ա լինելու միշտ, դա մնայուն թվայնացված և պահպանված փաստեր են։

Երբ դրանք հրաժարվում ես օգտագործել, որովհետև մենք ենք արել, մեզ դրանից զրո վնաս, ուսերս թափ կտանք, կանցնենք առաջ, զուտ զարմանալով, թե ինչ կապ ունի, ով ա հավաքել։ Բայց ընդհանուր շահի գիտակցումը պիտի վերջապես գա։ Կամ եթե մեր ստեղծածը օգտագործել են կոմիլֆո, ստեղծեք նորը, ձերը, բայց պարտադիր ստեղծեք էդ բազան»։

Անժելա Էլիբեկովա



Նման նյութեր