
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը փետրվարի 18-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԻՊ-ի զինյալները Իրաքյան Քրդստանում անցել են հարձակման: Քիչ առաջ Քիրքուքից քիչ հեռու, Դուբզ (Դիբիս) բնակավայրի հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, իսկ երեքը վիրավորվել են: Ըստ վերջին շրջանի տվյալների ԻՊ-ի զինյալների հարձակումները տարածաշրջանում 2019թ.-ի դեկտեմբերի համեմատ 78 տոկոս աճ են գրանցել: Հատկապես վերջին 20 օրում ավելի են հաճախակի դարձել հարձակումները»:
&