Հիքմեթ Հաջիևի գրասենյակը պատասխանել է երեկվա իմ հրապարակմանը. Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

Հիքմեթ Հաջիևի գրասենյակը պատասխանել է երեկվա իմ հրապարակմանը. Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը փետրվարի 17-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերի գծով օգնական Հիքմեթ Հաջիևի գրասենյակը պատասխանել է երեկվա իմ հրապարակմանը՝ կապված Ադրբեջանի 1991-1992թթ. նախագահ Այազ Մութալիբովի հայտարարության հետ։

Հաջիևի գրասենյակի անունից ինձ ուղարկած նամակում փորձել են ապացուցել, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին խոստովանել է, թե հենց հայկական կողմն է իրականացրել Խոջալուի բնակիչների վրա հարձակումը, իսկ դրա հետևում կանգնած է եղել Մոնթե Մելքոնյանը։ Նամակի վերջում առաջարկել են այդ «փաստերը» փոխանցել ՀՀ ներկա իշխանությանը։

Ինչքան հասկանում եմ, Այազ Մութալիբովի նոր հայտարարության վերհանումը բավական մեծ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական իշխանական կուլիսներում»:



Նման նյութեր