«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին կից ձեւավորվելու է աշակերտական խորհուրդ, որի կազմում լինելու են դպրոցների աշակերտական խորհուրդներում արդեն իսկ ընդգրկված 8-11-րդ դասարանների աշակերտները, որոնք ակտիվ մասնակցում են դպրոցական եւ համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը, խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ կազմակերպում եւ անցկացնում են միջոցառումներ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի խոսքով, այսօրվա հանրակրթական դպրոցների հիմնական նպատակներից է լավ քաղաքացի դաստիարակելը, որը հաղորդակից կարող է լինել համամարդկային եւ ազգային արժեքներին՝ դառնալով լավ քաղաքացի սեփական պետության համար։ «Ժամանակակից աշխարհում աշակերտական խորհուրդների դերը կարեւորվում է հատկապես այնքանով, որ նպաստելու են հետագայում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը։ Աշակերտական խորհուրդները հնարավորություն ունեն նաեւ համագործակցելու այս կամ այն կրթական ծրագրի շուրջ թե՛ իրենց մարզային հանրակրթական դպրոցների աշակերտական խորհուրդների, թե՛ օտարերկրյա աշակերտական խորհուրդների հետ, եթե համագործակցության ձեւաչափը բխում է աշակերտական խորհրդի կանոնադրությունից»,- մանրամասնել է պատգամավորը «ՀՀ»-ի հետ զրույցում։
Թե որքանո՞վ է նոր սերունդը պատրաստ այս ձեւաչափով մասնակից դառնալու կրթական բարեփոխումներին եւ կազմակերպական գործընթացներին, պատգամավորը նկատել է, որ թեեւ դժգոհություններ հաճախ են հնչում այսօրվա սերնդի հասցեին, սակայն ավագ դպրոցում, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունում աշխատելու փորձը ցույց է տալիս, որ այսօր մենք ունենք հրաշալի սերունդ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: