Հովհաննես Թումանյանը այսպիսի մի բան է ասել.
«Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են… Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասմաբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…»:
Երկրում մեծ գլուխավորների դեֆիցիտ է, դրա համար մարզանքներով պոտենցիալ ունեցող գլուխները մեծացնել է պետք: Բայց շատերը հրաժարվում են գլխի մարզանքից` հավատալով, որ իրենց գլուխը արդեն բավականին մեծ է` մեծ գաղափարների համար, ինչը իրականում այդպես չէ:
Ինչ էի ասում, մեծ գլուխ ունենալու պոտենցիալով մարդիկ եմ փնտրում, որ գիրք նվիրեմ, գլխի մարզանք անի, գլուխը մեծանա: ? Այսօր գիրք նվիրելու օրն է:
Չհարցնեք թե ոնց եմ որոշելու թե ում գլուխն է «մեծ» կամ ումը մեծ պոտենցիալ ունի. Մարդիկ սովորաբար իրենք են որոշում դա` ընտրություններ կատարելով և գաղափարները թողած որբ գործողությունների հետևից վազում:
հ.գ.
Այո, համեստ չեմ և համարում եմ, ունեմ գլխի բավականին մեծ ծավալ, որ կարողանամ տարբերակել գլխում գաղափարներ տեղավորելու պոտենցիալ ունեցող մարդկանց` գլուխը գաղափարների մեջ թաղելու և որբ գործողությունների վազելու պատրաստ անձանցից:
Սրանով հանդերձ, անկեղծորեն հավատում եմ, որ սեփական գլուխս դեռ լիքը մեծանալու տեղ ունի` ավելի մեծ գաղսփարների համար և դրա համար էլ անընդհատ ֆիզկուլտ եմ անում` գլխի ֆիզկուլտ: ?
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: