
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 18-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզում։ Սայաթ-Նովա գյուղում մի քանի օր առաջ տեղի է ունեցել դանակահարություն, և երեկ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ բնակիչներ ժամանել են գյուղ և Րաֆֆու փողոցում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին գյուղացիներն ահազանգել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից, ըստ SHAMSHYAN.com ահազանգած գյուղացիների, ոստիկանները ժամանել են բավականին ուշ։ SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել դեպքի հանգամանքները։ Ըստ ահազանգողների՝ վիճաբանության մասնակիցների թիվը բավականին մեծ է եղել, նրանք եղել են մի քանի ավտոմեքենաներով, այդ թվում՝ Mercedes-ներով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: