«Այս շենքը, կանխատեսում եմ, ևս 3-6 տարի հետո վերածվելու է կենտրոնական Աֆրիկայի լավագույն ավանդույթներով ձևավորված շենքերից մեկը»
Advertisement 1000 x 90

«Այս շենքը, կանխատեսում եմ, ևս 3-6 տարի հետո վերածվելու է կենտրոնական Աֆրիկայի լավագույն ավանդույթներով ձևավորված շենքերից մեկը»

Vadz Ghazaryan-ի թեման շարունակելով․

Այս շենքը Դավթաշենի ձորի բերանին կառուցեցին ու բացեցին մի երեք տարի առաջ՝ ակուռատնի, մաքուր շենք։

Հիմա պատշգամփների մի մասը ներկված՝ մեկը մանուշակագույն, մեկը սպիտակ, մեկը մուգ, մեկը գլոբալ վերակառուցումա նախաձեռնել, մի քանիսը կիսավարտ վերանորոգման հետքերով։ Անցել է ընդամենը երեք տարի։

Այս շենքը, կանխատեսում եմ, ևս 3-6 տարի հետո վերածվելու է կենտրոնական Աֆրիկայի լավագույն ավանդույթներով ձևավորված շենքերից մեկը։ Վերահսկողություն բնակելի շենքերի արտաքին տեսքի հետ կապված չկա։ Այսպիսի շենքեր են մեր քաղաքների գրեթե բոլորը։ Բոլորիս շենքերն են այսպիսին։ Բոլորս ենք այսպիսի շենքերի հեղինակներ։

Վայելե՛նք միասին։

Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր