Վազգեն Սաղաթելյան. «Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ի գիշերվա լայվի տեքստը, երբ արդեն հաշված կլինեն ձայները ու պարզ կլինի, որ պարտվել են»
Advertisement 1000 x 90

Վազգեն Սաղաթելյան. «Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ի գիշերվա լայվի տեքստը, երբ արդեն հաշված կլինեն ձայները ու պարզ կլինի, որ պարտվել են»

Վազգեն Սաղաթելյանն իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ի գիշերվա լայվի տեքստը, երբ արդեն հաշված կլինեն ձայները ու պարզ կլինի, որ պարտվել են։

* * *

Բարի ուշ գիշեր, հայեր ջան, ողջունում եմ բոլորիդ Հայաստանի հպարտ քաղաքացիներ։ Ինչպես գիտեք, այսօր՝ ապրիլի 5-ին, տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ մասնակցության համար։ Անչափ կարևոր է այն հանգամանքը, որ հենց դուք և միայն դուք եք որոշում Հայաստանի ապագան և այսօր դուք արեցիք ձեր ընտրությունը։ Այս պահին հայտնի են հանրաքվեի նախնական արդյունքները և պետք է հայտնեմ ձեզ, որ «Այո»-ն ըստ ամենայնին չի հավաքել բավարար քանակի ձայն և ուստի այս փոփոխությունները չեն մտնի ուժի մեջ։ (Թախծոտ ժպիտ ու մոլորված հայացք) Ես գիտեմ, ժողովուրդ ջան, որ շատերդ հիմա կզայրանաք, կասեք սենց ո՞նց կլինի, կցանկանաք ինչ-որ բան անել, որ արդյունքները փոխվեն, հասկանում եմ ձեզ, բայց շատ եմ խնդրում ինձ մի պահ լսել։ (էլ ավելի թախծոտ ժպիտ) Ժողովուրդ ջան, սա պարտություն չէ: Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը նոր Հայաստանում այլևս երբեք չի կարող պարտվել։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը ողջ աշխարհին ի ցույց դրեց հայ մարդու դուխն ու ոգին, ուստի խոսք անգամ չի կարող գնալ պարտության մասին։ Սա մեծ հաղթանակ է։ Գիտեմ հիմա ասում եք էս ի՞նչ ա ասում էս մարդը, ի՞նչ հաղթանակ։ Ժողովուրդ ջան, սա գիտե՞ք ինչու է հաղթանակ, քանի որ ևս մեկ անգամ ապացուցում է, որ որևէ մեկը, ՈՐԵՎԷ մեկը չի կարող որևէ բան զոռով փաթաթել ժողովրդի վզին։ Ոչ մեկ չի կարող։ Ես կլինեմ, ուրիշ մեկը կլինի՝ չի կարա, ժողովուրդ ջան։ Միայն ու միայն ժողովուրդն է թելադրում օրակարգը Նոր Հայաստանում։ Այդպես է արդեն երկու տարի ու թող որեւէ մեկը չկասկածի որ այդպես միշտ ա լինելու սրանից հետո, ՄԻՇՏ։ Այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի ու սա է մեր հեղափոխության գլխավոր ձեռքբերումը, սա հենց այն է, ինչի համար մենք պայքարել են, ժողովուրդ ջան։ Մեկ անգամ էլ շնորհակալ եմ բոլորիդ, շնորհավորում եմ, հպարտանում եմ ձեզանով։

Ուժ ժամ է արդեն, Էս պահին այսքանն էի ուզում ասել, ժողովուրդ ջան, վաղը պետք ա աշխատանքի գնաք գիտեմ, ուստի չեմ ուզում չարաշահել ձեր ժամանակը, ուղղակի ուզում էի որ հստակ լինի ու բոլորս միասին արձագանքեինք այսօրվա հաղթանակը։ Լավ մնացեք, վաղը ավելի մանրամասն կքննարկենք այս ամենն ու կխոսենք անելիքներից։

Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առջև։



Նման նյութեր