
yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը ենթակա բնապահպանական եվ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ հատվածում ՀՀ բնապահպանական եվ ընդերքի տեսչական մարմնի պարգևատրման ֆոնդը կազմել է 230.024.700 դրամ (շուրջ 482 հազար դոլար):