Երևանի քաղաքապետարանում շուրջ 1.7 միլիարդ դրամի պարգևավճարներ են բաժանվել. yerkir.am
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետարանում շուրջ 1.7 միլիարդ դրամի պարգևավճարներ են բաժանվել. yerkir.am

Պատասխանելով AntiFake.am-ի հարցմանը` քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ 2019 թվականի համար նախատեսված պարգևավճարները կազմում են  1.930.937.600 դրամ: Միևնույն ժամանակ պատասխանում նշվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ պարգևավճարների համար հատկացվել է 1.680.530.490 դրամ:

Վարչությունից տեղեկացնում են նաև, որ 13-րդ աշխատավարձի հետ կապված Երևանի քաղաքապետի կողմից նման կարգադրություն դեռ առկա չէ:

Ավելի վաղ լրատվականներում տարածվեց նաև այս տարվա չորրորդ եռամսյակում քաղաքապետարանի պարգևատրված պաշտոնյաների ցանկը: Այն գլխավորում են փոխքաղաքապետերը, քաղաքապետի խորհրդականները, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը և աշխատակազմի քարտուղարը:

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

yerkir.am