
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան իր էջում գրում է. «Լավ կլիներ,որ վարչապետի ֆեյսբուքյան էջը այսօր օգտագործվեր Գուրգեն Մարգարյանի սպանության մասին գոնե կարճ 5-րոպեանոց հոլովակ տեղադրելու համար, որտեղ պատմվում ա Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի հերոսացման մասին պաշտոնական և հանրային մակարդակով և բացատրվեր, ինչու ֆիզիկական անվտանգությունից ելնելով հնարավոր չի թույլ տալ վերադարձ նախկին կարգավիճակին և զիջումների գնալ Արցախի հարցում։
Եթե Դանա Մազալովայի Մութալիբովի հարցազրույցը կարող է տեղ գտնել այդտեղ, ապա ինչու քարոզչական նպատակով չի օգտագործվում այս հարցում նման հարթակ՞։ Ալիևը իր թվիթերում սպամ ա անում ամբողջ օրը մեր թեմայով։ Մեզ ինչ ա խանգառում աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնել, ո՞վ են իրենք»: