
Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Երբեմն հանդիպում են նախադասություններ, որտեղ «վերաբերել» բառը գործածված է «մասին» կապի հետ: Օրինակ. «Հարցը ՎԵՐԱԲԵՐՈՒՄ է քաղաքական դիրքորոշման ՄԱՍԻՆ», «Խոսքը ՎԵՐԱԲԵՐՈՒՄ է նրա հայացքների ՄԱՍԻՆ»:
Այս բառերը միասին գործածվել չեն կարող: Պետք է լինի դրանցից մեկը. «Հարցը ՎԵՐԱԲԵՐՈՒՄ է քաղաքական դիրքորոշմանը» կամ «Հարցը քաղաքական դիրքորոշման ՄԱՍԻՆ է», «Խոսքը ՎԵՐԱԲԵՐՈՒՄ է նրա հայացքներին» կամ «Խոսքը նրա հայացքների ՄԱՍԻՆ է»: