Դադիվանքի եկեղեցական համալիրից կատարված գողության դեպքը բացահայտվել է. Արցախի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի երեք բնակչի՝ 1996թ. ծնված Ն. Ս.-ին, 1996թ. ծնված Գ. Ա.-ին և 1995 թ. ծնված Ժ. Մ.-ին:
Նրանք Դադիվանք համայնքի վանական համալիրի չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը: Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: