
Անժելա Էլիբեկովան իր էջում գրում է. «Մենք թույլ ենք տվել ադրբեջանական կողմին մոտենալ ու նեյտրալ գոտուց տանել իրենց զինվորականի դին։ Լավ ենք արել, որովհետև նույնիսկ պատերազմի ժամանակ պետք ա մարդ մնալ, չկորցնել կեցվածքը։ Իրանք էդ կեցվածքը չունեն։ 2014-ին, երբ խոցեցին մեր ուղղաթիռը, անհնար էր դուրս բերել օդաչուների մասունքները, քանի որ անդադար կրակում էին, որ մոտ չգնան մերոնք։ Բայց հանել են մեկ ա։ Ինչ գնով, կարող ա մի օր պատմեն, կարող ա չպատմեն։ Սայա մեր ու իրանց տեսակի տարբերությունը։